«Պատասխանատուները» ազգային վարդապետական քաղաքական Ավետարանի մասին - Ռադիկ Կարապետյան

«Պատասխանատուները» ազգային վարդապետական քաղաքական Ավետարանի մասին - Ռադիկ Կարապետյան
shadow
Ստեփան Սապահ-Գյուլյանի «Պատասխանատուներ» աշխատությունը Հայաստանում քիչ հայտնի, նվազագույնս ուսումնասիրված եւ հայաստանյան ընթերցողին անծանոթ աշխատություն է, ինչ որ տեղ կարելի է ասել, որ Ստեփան Սապահ-Գյուլյանը լինելով 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի առանցքային հայ քաղաքական, հասարակական գործիչներից մեկը՝ անհայտ է Հայաստանում եւ գուցե շարունակի անհայտ մնալ։ Թերեւս դրա հիմնական պատճառները քաղաքական են, քանզի մեզանում ընդունված է, որ տեղից վեր կենողը հայտարրի իր վերկուսակցական լինելու մասին ու դրոշակ դարձնելով «իմ կուսակցությունն իմ ազգն է» պարզամտությունը՝ առաջ տանի նեղ թայֆայական շահեր։

Այս յոդուածը ավել ընդարձակ տարբերակն է Ընկեր Ռադիկ Կարապետեանի Առավոտի (www.aravot.am) մեջ հրատարակուած յոդուածին:

Հայկական սփյուռքում հիմա տիրում է լիակատար երկաթյա լռություն

"Արժե նշել Սապահ Գյուլյանի գաղափարական դպրոցի հետեւորդ Ռադիկ Կարապետյանին."

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2024/01/20/1394699/

--------------------------------------

Ստեփան Սապահ-Գյուլյանի «Պատասխանատուներ» աշխատությունը Հայաստանում քիչ հայտնի, նվազագույնս ուսումնասիրված եւ հայաստանյան ընթերցողին անծանոթ աշխատություն է, ինչ որ տեղ կարելի է ասել, որ Ստեփան Սապահ-Գյուլյանը լինելով 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի առանցքային հայ քաղաքական, հասարակական գործիչներից մեկը՝ անհայտ է Հայաստանում եւ գուցե շարունակի անհայտ մնալ։ Թերեւս դրա հիմնական պատճառները քաղաքական են, քանզի մեզանում ընդունված է, որ տեղից վեր կենողը հայտարրի իր վերկուսակցական լինելու մասին ու դրոշակ դարձնելով «իմ կուսակցությունն իմ ազգն է» պարզամտությունը՝ առաջ տանի նեղ թայֆայական շահեր։

Բայց այս մասին խոսելը շատ երկար զբաղմունք է, ուստի թողնելով այն անավարտ՝ խոսենք «Պատասխանատուները» աշխատության մասին.

Որպես հասարակություն, որպես ազգ մենք պատմության նկատմամբ չունենք գիտական եւ ճանաչողական մոտեցում, այն առ հասարակ մեր հասարակական կյանքում կիրառվում է որպես սնափառության կամ ինքնախարազանման գործիք։  Վ. Սիրադեղյանը այս մասին գրել էր, որ հայ ժողովուրդը պատմությունը կամ սիրում է կամ ատում, այնինչ պիտի ընդուներ ի գիտություն ։ Իսկ ի գիտություն ընդունելու համար նախ պետք է ծանոթ լինել այդ պատմությանը, ուսումնասիրել դրա բոլոր շերտերը՝ ժողովրդի բաղկացուցիչ մասերի(սոցիալական, քաղաքական, կրոնական եւ այլն) առանձին վերցրած պատմությամբ հանդերձ։

Ստեփան Սապահ-Գյուլյանի աշխատությունը այդ եզակի աշխատություններից մեկն է, որն ընձեռում է հնարավորություն ծանոթանալ ժողովրդական բոլոր շերտերի տրամադրություններին, այն ընթերցողին ցույց է տալիս մեզ դասագրքերից ու հանրաճանաչ գրականությունից  դուրս մնացած պատկերներ համեմելով հեղինակի մեկնաբանություներով։ Գիրքն առավելապես կենտրոնացած լինելով 1908-1914թթ. Իրադարձությունների ու իրականության վրա՝ իր բովանդակությամբ գալիս է ցրելու մի շարք անհեթեթ պնդումներ ինչպիսիք են այն պնդումները, թե հայ ժողովուրդն աջակցում էր Իթթիհադին, թե պատրաստ չէր, տեղյակ չէր  գալիք ցեղասպանության արհավիրքին, եւ եթե հայ ժողովուրդը չդիմեր ապստամբությունների՝ կապրեր խաղաղ, մեկ ընդհանուր օսմանյան հայրենիքում։ Սապահ-գյուլյանը մեզ ցույց են տալիս, որ ի հակադրություն տարածված տեսակետների մեր ազգը մեկ մարմնի նման հլու-հնազանդ չի քայլել անապատներով սեփական մահը դիմավորելու, այլ շատ հաճախ նրան ոչ միայն հաջողվել է կանխել թշնամուն, այլեւ հակահարված տալ, միաժամանակ ցույց է տալիս հլու-հնազանդներին էլ, բողոքում ու կռիվ տալիս դիմադրությանը ոչ բավարար պատրաստ լինելու դեմ, նաեւ ցույց տալիս դիմադրողներին։

Իսկ առավել Սապահ-Գյուլյանը կռիվ է տալիս հայ ժողովրդի առաջնորդության դերը ստանձնած այն կերպարնրների դեմ, որոնք առանց խղճի խայթի անձնական քաղաքական շահերը գոհացնելու համար զինաթափում էին ժողովրդական զանգվածերին թե ֆիզիկապես, թե հոգեպես, նա այդ գործիչներին մեղադրում քաղաքական կարճատեսության մեջ, զգուշացնում գալիք արհավիրքի մասին, որն արդեն իսկ ակնառու էր 1909 թվականի Ադանայի կոտորածներից հետո, ինչն համառորեն չտեսնելու էին տալիս Սապահ-Գյուլյանի քաղաքական հակառակորդները, հաճախ ձայնակցելով թուրք ազգայնականներին՝ մեղքը բարդելով Ադանայի հայության վրա։  Հատկանշական է նաեւ Սապահ-Գյուլյանի անձնական քաղաքական հասունությունն ու նրա քաղաքական «հոտառույունը», պարզ ու չոր հաշվարկների միջոցով գալիք իրադարձությունների կանխատեսումը, ինչը հատկապես երեւում է, ոչ միայն ինքնապաշտպանության նախապատրաստություններից, այլեւ դեռ 1913թ.-ին Կոնստանցիայում Իթթիհադի պարագլուխների ոչնչացման նրա առաջ քաշած ծրագրից՝ գալիք ցեղասպանության վտանգը կանխելու նպատակով, ինչը՝ ցավոք, չհաջողվեց։  «Պատասխանատուները» ոչ միայն խոսում է իր ժամանակի պատասխանատուների, նրանց արածի ու չարածի մասին, ազգային արհավիրքի նրանց բաժին մեղքերի մասին, այլ նաեւ խոսում է այսօրվա մասին՝ հասարակական ու քաղաքական գործչի, հանրային գործչի ծավալած գործունեության ու այդ գործունեության ազգային կյանքում արտացոլման մասին, նրանց ազգային անվտանգության վրա ազդեցության մասին, այն քաղաքական հասունության դաս է տալիս հարուրամյա հեռավորությունից եւ այն չի ավարտվում հերթական «վայ-վույով» կամ սեւ ճակատագրի անեծքով, նույնիսկ կոտրված ու ջախջախված վիճակում այն նշմարում է վաղվա օրը, վաղվա աշխատանքը ու վաղպա պայքարը, որը սկսվել է այսօր։

Գիրքը պետք չէ շփոթել ինչ որ ազգայնական մորմոքի ու հերթական կիսաֆաշիստական պայքարի կոչի հերթական չափաբաժնի հետ, այն իր ժամանակի օրհասական վիճակի սթափության կոչն էր, իրականությանը լայն բացած աչքերով նայելու հորդոր, կյանքի իրավունքի համար մղվող պայքար ։ Անձամբ ես կարծում եմ, որ այն պետք է կարդալ Փարամազի դատավարությունների ճառերի հետ միասին՝ առանց միմյանցից առանձնացնելու։

Կարեւոր հանգամանք է նաեւ, որ գիրքը չի կոչվում «Մեղավորները» կամ «Միակ մեղավորը», այն կոչվում է «Պատասխանատուներ», այս երկու հասկացողությունների մեջ կան շատ հստակ տարբերություններ։

Ռադիկ Կարապետյան

Related to category Socialism

Related to subcategory Armenian Democratic Socialists

Comment on Facebook

Comment on Disqus